22:42  ,  26 հունիսի, 2017

Շախմատի աշխարհի թիմային առաջնություն. Չինաստանն ու Ռուսաստանը՝ չեմպիոններ

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ավարտվել է շախմատի աշխարհի թիմային առաջնությունը:

Կանանց Ռուսաստանի հավաքականն առաջին անգամ նվաճել է աշխարհի թիմային չեմպիոնի տիտղոսը: Ալեքսանդրա Կոստենյուկ, Կատերինա Լագնո, Վալենտինա Գունինա, Օլգա Գիրյա եւ Ալեքսանդրա Գորյաչկինա կազմով Ռուսաստանի թիմը վաստակել է 16 միավոր՝ 3 միավոր գերազանցելով չինացիները: Երրորդ տեղը 12-ական միավորով բաժանել են Վրաստանը, Հնդկաստանը եւ Ուկրաինան:

Տղամարդկանց պայքարում 16 միավորով աշխարհի չեմպիոն է հռչակվել Չինաստանը, Ռուսաստանը 15 միավորով երկրորդն է, եռյակը եզրափակել է Լեհատսանը՝ 12:

Աշխարհի թիմային առաջնություն

Տղամարդիկ

1. Չինաստան՝ 16 (24.5), 2. Ռուսաստան՝ 15 (25), 3. Լեհաստան՝ 12 (20.5), 4. Հնդկաստան՝ 11 (20.5), 5. Թուրքիա՝ 10 (18.5), 6-7. Ուկրաինա, Բելառուս՝ 8-ական (17.5), 8. ԱՄՆ՝ 8 (16), 9. Նորվեգիա՝ 2 (11), 10. Եգիպտոս՝ 0 (9):

Կանայք

1 Ռուսաստան՝ 16 (25.5), 2. Չինաստան՝ 13 (22), 3. Վրաստան՝ 12 (21.5), 4. Հնդկաստան՝ 12 (20), 5. Ուկրաինա՝ 12 (19.5), 6. Լեհաստան՝ 9 (18.5), 7. ԱՄՆ՝ 6 (16.5), 8. Վիետնամ՝ 5 (16), 9. Ադրբեջան՝ 5 (15.5), 10. Եգիպտոս՝ 0 (5).

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում