18:15  ,  26 հունիսի, 2017

Ֆրանկ դե Բուրը՝ «Քրիսթալ Փելասի» գլխավոր մարզիչ

Ամստերդամի «Այաքսի» եւ Միլանի «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը նշանակվել է Լոնդոնի «Քրիսթալ Փելասի» գլխավոր մարզիչ:

Անգլիական ակումբն ու 47-ամյա հոլանդացի մասնագետը կնքել են երեք տարվա պայմանագիր:

«Քրիսթալ Փելասի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր մնացել մայիսից՝ անգլիացի Սեմ Էլարդայսի պաշտոնանկությունից հետո:

Անգլիայի անցած առաջնությունում թիմը գրավել է 14-րդ տեղը:

Ֆրանկ դե Բուրն առանց աշխատանքի էր 2016թ. նոյեմբերից, երբ հեռացվեց «Ինտերից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում