17:15  ,  26 հունիսի, 2017

«Բարսելոնա B»-ն վերադարձել է Սեգունդա

«Բարսելոնա B»-ն 2 տարվա ընդմիջումից հետո վերադարձել է իսպանական Սեգունդա: Ֆուտբոլի Իսպանիայի երկրորդ ուժեղագույն լիգայի ուղեգրի համար անցումային խաղերում կատալոնական ակումբը հաղթել է Սանտանդերի «Ռասինգին»: Առաջին խաղում «Բարսելոնա В»-ն առավելության է հասել 4:1 հաշվով, իսկ պատասխան մրցավեճում գոլեր չեն գրանցվել:

Այսպիսով, «Ռասինգը» հաջորդ մրցաշրջանում եւս կխաղա Սեգունդա B-ում: Թիմը 44 մրցաշրջան է անցկացրել իսպանական Պրիմերայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում