12:47  ,  21 հուլիսի, 2012

Շախմատային լրահոս

Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը եւ Հրանտ Մելքումյանը հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը կմասնակցեն Շվեյցարիայի Բիլ քաղաքում կայանալիք ավանդական խոշոր օփենին:

Բիլի փառատոնի շրջանակում կանցկացվի շրջանային մրցաշար, որին կմասնակի նաեւ ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենը:

Գրոսմայստեր Գիորգի Բագատուրովը (Վրաստան) Բուլղարիայի Վառնա քաղաքում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ բաժանեց 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Բագատուրովին շնորհվեց երրորդ մրցանակը: Միջազգային վարպետ Վալենտին Փամբուկչյանը (Բուլղարիա) վաստակեց 5,5 միավոր եւ 74 մասնակիցների մեջ գրավեց 16-րդ տեղը:

8 միավորով մրցաշարի հաղթող դարձավ բուլղարացի գրոսմայստեր Իվան Չեպարինովը, հաղորդում է armchess.am-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English