22:53  ,  23 հունիսի, 2017

Պելեգրինոն՝ «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ

Արգենտինացի Մաուրիսիո Պելեգրինոն նշանակվել է անգլիական «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 45-ամյա մասնագետը «Սաութհեմփթոնի» հետ կնքել է երեք տարվա պայմանագիր: Նա փոխարինել է անցած շաբաթ հեռացած Կլոդ Պյուելին, որի հետ թիմն Անգլիայի անցած առաջնությունում գրավել է 8-րդ տեղը:

Անցած մրցաշրջանում Պելեգրինոն գլխավորում էր «Ալավեսը», որի հետ հասավ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ եւ պարտվեց «Բարսելոնային»: Իսպանիայի առաջնությունում «Ալավեսը» գրավել է 9-րդ տեղը:

Պելեգրինոն նախկինում գլխավորել է նաեւ «Վալենսիան», «Էստուդիանտեսն» ու «Ինդեպենդիենտեն»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում