21:27  ,  23 հունիսի, 2017

Ֆուտբոլային հանդիպումն ընդհատվել է խաղադաշտ մտած կովի պատճառով

Բուլղարական «Բոտեւի» եւ Կիպրոսի ԱԵԼ-ի ընկերական հանդիպումն ընդհատվել է խաղադաշտ մտած կովի պատճառով: Նրա հետեւից հայտնվել է նաեւ հովիվի շունը: Ֆուտբոլիստներն ու մրցավարները ստիպված են եղել սպասել մինչեւ կովը կհեռանա:

Բուլղարիայում տեղի ունեցած խաղում 3:1 հաշվով հաղթել է ԱԵԼ-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում