20:17  ,  23 հունիսի, 2017

Նեյմար. Կցանկանայի Վերատիին տեսնել «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը հույս ունի, որ ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Վերատին կտեղափոխվի կատալոնական թիմ:

«Ես կցանկանայի Վերատիին տեսնել «Բարսելոնայում»: Մարկոն հրաշալի տեխնիկայով բարձրակարգ խաղացող է: Նա ունի բոլոր որակները «Բարսելոնայում» հաջող խաղալու համար: Եթե տրանսֆերը տեղի ունենա, մենք նրան ջերմ կընդունենք թիմում»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

«Բարսելոնան» պատրաստ է 80 միլիոն եվրո վճարել Վերատիի համար, ՊՍԺ-ի նախագահը հայտարարել է, որ 24-ամյա ֆուտբոլիստը չի վաճառվում: Վերատին մի քանի անգամ նշել է, որ ցանկանում է փոխել թիմը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում