19:21  ,  23 հունիսի, 2017

Անգլիայի Սուպերգավաթ. «Արսենալ» - «Չելսի» խաղի եկամուտը կհատկացվի Գրենֆել- թաուերի հրդեհից տուժածներին

Ֆուտբոլի Անգլիայի Սուպերգավաթի «Արսենալ» - «Չելսի» հանդիպումից ստացված ամբողջ եկամուտը կհատկացվի Լոնդոնի Գրենֆել-թաուեր բարձրահարկ բնակելի շենքի հրդեհից տուժածներին, հաղորդում է Reuters-ը:

«Ամբողջ երկրի նման մենք եւս վշտացած ենք այս ողբերգությունից: Հույս ունենք, որ կարող ենք օգնել: Այդ օրը մենք միասնական կլինենք ֆուտբոլի նկատմամբ կրքի եւ ողբերգական կորստի հետ կապված վշտի մեջ»,- ասել է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի ներկայացուցիչ Գրեգ Քլարկը:

Անգլիայի Սուպերգավաթի հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 6-ին: Ողբերգությամբ ավարտված խոշոր հրդեհը տեղի է ունեցել հունիսի 14-ին: Զոհվել է 30 մարդ, 28-ը անհետ կորած են համարվում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում