14:40  ,  23 հունիսի, 2017

Մարկոս Պիզելին կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին տեղափոխվել է Սաուդյան Արաբիա: 32-ամյա ֆուտբոլիստը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Ալ Շաբաբի» հետ եւս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Պիզելիի նախորդ ակումբը հունական «Քսանտին» էր, որի կազմում նա անցկացրեց 10 հանդիպում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում