13:40  ,  23 հունիսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգն ամուսնացել է Իտալիայում (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգն ամուսնացել է Իտալիայի հյուսիսում գտնվող Կոմո լճի ափին: 27-ամյա անգլիացի ֆուտբոլիստի ընտրյալը 31-ամյա մոդել Սեմ Քուկն է, որը հայտնի էրոտիկ ֆոտոսեսիաներով: Նրանք նշանադրվել էին անցած ամռանը Բալիում:

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներից հարսանիքին ներկա են եղել Ուեյն Ռունի, Լյուկ Շոուն, Ֆիլ Ջոնսը, «Արսենալից» Դանի Ուելբեքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում