20:53  ,  22 հունիսի, 2017

ConfedCup. Կամերունն ու Ավստրալիան մեկական գոլ փոխանակեցին

Ռուսաստանում շարունակվող ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումն անցկացրին B խմբում ընդգրկված Աֆրիկայի չեմպիոն Կամերունն ու Ասիայի գավաթակիր Ավստրալիան: Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Ավստրալիայի եւ Կամերունի հավաքականները վաստակել են 1-ական միավոր եւ B խմբի հետնապահներն են:

Օրվա մյուս խաղում կմրցեն B խմբում ընդգրկված Գերմանիայի եւ Չիլիի հավաքականները, որոնք ունեն 3-ական միավոր: Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին:

Կոնֆեդերացիաների Գավաթ

B խումբ, երկրորդ տուր

Կամերուն - Ավստրալիա՝ 1:1

Անդրե-Ֆրանկ Անգիսա, 45+1 - Մարկ Միլիգեն, 60, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում