11:51  ,  22 հունիսի, 2017

Լուիշ Ֆիգու. Նույնիսկ, Ռոնալդուն անփոխարինելի չէ

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան, պորտուգալացի Լուիշ Ֆիգուն մեկնաբանել է Արքայական ակումբից պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր հեռանալու շուրջ ստեղծված իրավիճակը:

«Կարծում եմ՝ չկա անփոխարինելի խաղացող, նույնիսկ, եթե խոսքը Ռոնալդուի մասին է: Ակումբներն ընդհանրապես չեն կարող կախված լինել մեկ մարդուց: Այդպիսի ակումբների պատմությունը վեր է մեկ խաղացողից կամ նախագահից: Բայց նրա հեռանալու համար պետք է շատ բաներ տեղի ունենան: Դա նրա անձնական որոշումը կլինի: Եթե մարդը ցանկանում է մի բան, դա տեղի կունենա: Սակայն քիչ հավանական եմ համարում, որ Ռոնալդուն հեռանա»,- Ֆիգուի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ Ռոնալդուն կհեռանա միայն մի դեպքում՝ 1 միլիարդ եվրոյի առաջարկի դեպքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում