00:36  ,  22 հունիսի, 2017

Ռոնալդուն հավասարվեց Մեսիին

Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2017 թվականին խփած գոլերի քանակով հավասարվեց «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին: Երկուսն էլ այս տարի խփել են 32 գոլ:

Ռոնալդուն այդ ցուցանիշին հասավ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Ռուսաստանի հավաքականի դարպասը գրավելու շնորհիվ: Պորտուգալացիները հաղթել են 1:0 հաշվով:

Եվրոպական հինգ ուժեղագույն առաջնություններում հանդես եկող ռմբարկուների լավագույն հնգյակում են նաեւ Հարի Քեյնը («Տոտենհեմ», Անգլիա)՝ 28, Ռոբերտ Լեւանդովսկին («Բավարիա», Լեհաստան)՝ 27, Էդինսոն Կավանին (ՊՍԺ, Ուրուգվայ)՝ 26:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում