19:34  ,  21 հունիսի, 2017

Հունիսի 21-ին Ռոնալդուն միշտ գոլ է խփում, այս անգամ՝ Ռուսաստանին

Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում խաղում են Ռուսաստանի եւ Պորտուգալիայի հավաքականները: Եվրոպայի չեմպիոնները հանդիպման հաշիվը բացել են 8-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գոլի շնորհիվ: Ընթանում է առաջին խաղակեսը:

Ռոնալդուն հունիսի 21-ին անցկացրած հանդիպումներում միշտ դարձել է գոլի հեղինակ: 2010-ին այս օրը Պորտուգալիան աշխարհի առաջնության խաղում 7:0 հաշվով հաղթել է Հյուսիսային Կորեային, Ռոնալդուն աչքի է ընկել: 2012-ի հունիսի 21-ին Պորտուգալիան 1:0 հաշվով ուժեղ է եղել չեխերից Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում: Հաղթական գոլը խփել է Ռոնալդուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում