10:34  ,  21 հուլիսի, 2012

Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը տեղափոխվեց «Ռասինգ»

Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Մաուրո Կամորանեզին պայմանագիր է կնքել արգենտինական «Ռասինգի» հետ, հաղորդում է Goal.com-ը:

35-ամյա կիսապաշտպանը 2011 թվականից հանդես էր գալիս արգենտինական «Լանուսում»:

Իտալիայի ազգային հավաքականի կազմում Կամորանեզին անցկացրել է 55 հանդիպում, դարձել է 5 գոլի հեղինակ, իսկ 2006 թվականին հռչակվել է աշխարհի չեմպիոն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում