11:07  ,  21 հուլիսի, 2012

Անպարտելի Արտ Հովհաննիսյանը հաղթեց աշխարհի նախկին չեմպիոնին

Ամերիկաբնակ անպարտելի պրոֆեսիոնալ բռցնքամարտիկ Արտ Հովհաննիսյանը հուլիսի 20-ին ԱՄՆ-ի Սանտա Ինեզ քաղաքում կայացած մենամարտում հաղթել է թեթեւքաշային կարգում WBA վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, վենեսուելացի Միգել Ակոստային (29-5-2, 23 նոկաուտ)։

10 ռաունդանոց մենամարտը կայացել է Chumash Casino մարզասրահում: Չնայած հաջող մեկնարկին՝ 5-րդ ռաունդում Հովհաննիսյանը հայտնվել է նոկդաունում, սակայն հայ բռնցքամարտիկը կարողացել է շարունակել մենամարտը եւ հաղթել միավորներով:

Արտ Հովհաննիսյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 16 մենամարտ՝ տանելով նույնքան հաղթանակ, հաղորդում է Boxingscene-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում