15:47  ,  20 հունիսի, 2017

Մոուրինյոն եւս մեղադրվում է հարկեր չվճարելու մեջ

Իսպանիայի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի դեմ, հաղորդում է AS-ը:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչը մեղադրվում է 2011-2012 թվականներին Իսպանիայի հարկային մարմիններից 3.3 միլիոն եվրո թաքցնելու մեջ: Դատախազությունը համապատասխան դիմումն արդեն ուղարկել է Մադրիդի դատարան:

Մոուրինյոն Արքայական ակումբը գլխավորել է 2010-2013 թվականներին: Նույն ժամանակահատվածում հարկերն ամբողջությամբ չվճարելու մեջ է մեղադրվում նաեւ «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Երկուսի գործակալն էլ պորտուգալացի Ժորժե Մենդեշն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում