09:46  ,  21 հուլիսի, 2012

Պինտու. Մեսին ավելի արժանի է «Ոսկե գնդակին», քան Կասիլյասը

Լիոնել Մեսին ավելի արժանի է «Ոսկե գնդակին», քան Իկեր Կասիլյասը, հայտարարել է կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի դարպասապահ Խոսե Մանուել Պինտուն:

«Ռեալը» հիանալի մրցաշրջան անցկացրեց: Կարծում եմ՝ Կասիլյասն աշխարհի լավագույն դարպասապահն է: Նա հիանալի հանդես եկավ ինչպես Իսպանիայի առաջնությունում, այնպես էլ Եվրո-2012-ում: Սակայն աշխարհի բոլոր ֆուտբոլիստներից կարող ես առանձնացնել միայն մեկին՝ Մեսիին: Նա տարբերվում է բոլորից եւ, միանշանակ, պետք է եւս մեկ անգամ արժանանա «Ոսկե գնդակին»:

Ինչ վերաբերվում է իմ առաջիկա պլաններին, ասեմ, որ պատրաստվում եմ Վիկտոր Վալդեսին դուրս թողնել «Բարսելոնայի» մեկնարկային կազմից: Դրա համար շարունակում եմ անդադար մարզվել: Այնուամենայնիվ, վերջնական որոշումը Վիլանովայինն է»,- 36-ամյա Պինտուի խոսքը մեջբերում է EFE-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում