19:08  ,  15 հունիսի, 2017

«Կրասնոդարի» դիզայները պատրաստել է Մոսկվայի «Արարատի» նոր լոգոն (ֆոտո)

Այս տարի կազմավորված Մոսկվայի «Արարատն» ամփոփել է ակումբի նոր լոգոյի մրցույթի արդյունքները: Ակումբը 100-ից ավելի տարբերանշաններ է ստացել Ռուսաստանից, Հայաստանից, Ուկրաինայից, Գերմանիայից, Ավստրալիայից ու այլ երկրներից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Լոգոն պատրաստելիս միակ պայմանն էր սեւ ու դեղին գույների, առյուծի եւ Արարատ լեռան առկայությունը:

Մրցույթում հաղթել է «Կրասնոդարի» դիզայներ Դանիլ Վոլկի աշխատանքը: Հաղթողը ստացել է iPhone 7:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում