10:33  ,  14 հունիսի, 2017

«Օվյեդոն» հրաժեշտ տվեց Ֆերնանդո Հիերոյին

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ֆերնանդո Հիերոն հեռացել է «Օվյեդոյի» գլխավոր մարզիչի պաշտոնից, հայտնում է իսպանական ակումբի թվիթերյան էջը:

49-ամյա մասնագետի հետ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ: Հիերոն նախորդ ամռանն էր գլխավորել «Օվյեդոն», որն իսպանական Սեգունդայի 42 տուրերում վաստակեց 61 միավոր եւ գրավեց 8-րդ տեղը:

Հիշեցնենք, որ Ֆերնանդո Հիերոն եղել է «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում