14:18  ,  13 հունիսի, 2017

Հենրիխ Մխիթարյանը կպատասխանի Հայաստանում երեխաների իրավիճակի վերաբերյալ հարցերին

Հայաստանում UNICEF-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը կպատասխանի երեխաների իրավիճակի վերաբերյալ հարցերին:

«Երեխաները վաղը զեկույց են ներկայացնելու մեր Բարի կամքի դեսպանին իրենց առնչվող խնդիրների եւ երազանքների մասին: Գրե՛ք Ձեր հարցերը Հայաստանում երեխաների իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններում ՝ միանալով մեր էջին վաղը՝ երեւանյան ժամանակով 10:45-ին: Նրա հետ միասին սիրով կպատասխանենք Ձեր հարցերին»,- նշվում է հայտարարությունում, փոխանցում է UNICEF Armenia-ի ֆեյսբուքյան էջը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը նախորդ տարի էր նշանակվել Հայաստանում UNICEFբարի կամքի դեսպան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում