18:38  ,  28 մայիսի, 2017

Ռուսլան Կորյանի իրացրած 11 մետրանոցը «ԲՄԱ-Խաբարովսկին» դուրս բերեց Ռուսաստանի Պրեմյեր լիգա

«ԲՄԱ-Խաբարովսկը» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց ֆուտբոլի Ռուսաստանի ուժեղագույնների լիգայի ուղեգիր:

Պրեմյեր լիգայի ուղեգրի համար անցումային փուլում Խաբարովսկի թիմը 2 խաղերի արդյունքում ուժեղ գտնվեց «Օրենբուրգից»: Ինչպես Խաբարովսկում կայացած առաջին խաղում, այնպես էլ պատասխան մրցավեճում գրանցվեց 0:0 հաշիվը: Նշանակվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար, որն ավելի դիպուկ իրացրին հյուրերը: Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը «ԲՄԱ-Խաբարովսկի» մեկնարկային կազմում հանդես եկավ 120 րոպե եւ հենց նա իրացրեց վերջին ու հաղթական 11 մետրանոց հարվածը:

Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգրի համար անցումային փուլ, պատասխան խաղ

«Օրենբուրգ» - «ԲՄԱ-Խաբարովսկ»՝ 0:0 (առաջին խաղ՝ 0:0)

 11 մետրանոցներով՝ 4:5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս