Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգրի համար անցումային փուլի առաջին խաղում Կրասնոյարսկի «Ենիսեյը» տանը 2:1 հաշվով պարտության է մատնել Տուլայի «Արսենալին»:
Դաշտի տերերի մեկնարկային կազմում է եղել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, որը մասնակցել է առաջին գոլային գրոհին: 79-րդ րոպեին նրան փոխարինել է Արթուր Մալոյանը, որը ավելացված ժամանակում խփել է «Ենիսեյի» հաղթական գոլը:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 28-ին Տուլայում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում