Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Լիոնի մրցաշարի կիսաեզրափակիչ: Ռուսաստանի առաջին ռակետը քառորդ եզրափակիչում երկու սեթում պարտվեց մրցաշարի երկրորդ ռակետ, ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգային՝ 0:6, 4:6:
Պայքարը տեւել է 1 ժամ 4 րոպե: Մրցակցի մատուցումների ժամանակ Խաչանովը ոչ մի գեյմում չի հաղթել:
Եզրափակիչի ուղեգրի համար Ցոնգան կմրցի Վրաստանի ներկայացուցիչ Նիկոլոզ Բասիլաշվիլու հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում