23:55  ,  24 մայիսի, 2017

«Այաքս» - «Մանչեսթեր Յունայթեդ». Հենրիխ Մխիթարյանը գեղեցիկ գոլ խփեց (ֆոտոշարք)

Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Ամստերդամի «Այաքսի» միջեւ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում: 48-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն անկյունային հարվածի խաղարկման արդյունքում շրջադարձ հարվածով խփեց անգլիական ակումբի երկրորդ գոլը՝ 2:0:

Ստոքհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում ընթացիղ խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացել էր ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, որի հարվածից հետո գնդակն անդրադարձի միջոցով հայտնվեց հոլանդական ակումբի դարպասում: Ընթանում է երկրորդ խաղակեսը:

Հենրիխ Մխիթարյանը դարձավ Հայաստանի հավաքականի առաջին ֆուտբոլիստը, որը խաղաց եվրագավաթների մրցաշարի եզրափակիչում եւ խփեց գոլ: 31-րդ րոպեին հայ կիսապաշտպանը դեղին քարտ ստացավ կոպիտ խաղի համար:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի հաղթողը նվաճում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: «Մանչեսթեր Յունայթեդը» երբեք չի հաղթել այս մրցաշարում:

Եվրոպայի լիգա, եզրափակիչ, երկրորդ խաղակես

«Այաքս» (Հոլանդիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 0:2

Պոլ Պոգբա, 18, Հենրիխ Մխիթարյան, 48

«Մանչեսթեր Յունայթեդ». Սերխիո Ռոմերո, Անտոնիո Վալենսիա, Քրիս Սմոլինգ, Դեյլի Բլինդ, Մատեո Դարմիան, Անդեր Հերերա, Մարուան Ֆելաինի, Խուան Մատա, Պոլ Պոգբա, Հենրիխ Մխիթարյան, Մարկուս Ռեշֆորդ։

«Այաքս». Անդրե Օնանա, Ջոել Վելտման,Դավինսոն Սանչես, Մաթեյս Դե Լիգթ, Ջաիրո Ռիդեւալդ, Լասե Շյոնե, Դավի Կլասեն, Հակիմ Զիեշ, Բերտրան Տրաորե, Կասպեր Դոլբերգ, Ամին Յունես:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով