Անգլիական «Լիվերպուլն» ակումբի հիմադրման 125-ամյակի առթիվ Ավստրալիայում ընկերական խաղ է անցկացրել «Սիդնեյի» հետ եւ հաղթել 3:0 հաշվով: Լիվերպուլցիներից գոլի հեղինակ են դարձել Դանիել Սթարիջը, Ալբերտո Մորենոն ու Ռոբերտո Ֆիրմինոն:
«Լիվերպուլի» կազմում խաղացել են այնպիսի լեգենդար ֆուտբոլիստներ, ինչպիսիք են կարիերան ավարտած Ստիվեն Ջերարդն ու Ջեյմի Կարագերը, որոնք մեկնարկային կազմում մասնակցել են առաջին խաղակեսին: Ընդմիջմանը նրանց փոխարինել են Սթիվ Մաքմանամանն ու Դանիել Ագերը: Ստադիոնում հավաքվել է 72892 երկրպագու, հայտնում է Daily Mail-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում