21:10  ,  24 մայիսի, 2017

Կարեն Խաչանովը հաղթեց եւ կխաղա Ցոնգայի հետ

Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը թենիսի Լիոնի մրցաշարի երկրորդ շրջանում հաղթեց Ավստրալիայի ներկայացուցիչ Ջորդան Թոմփսոնին եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ: 1 ժամ 34 րոպե տեւած մրցախաղում 20-ամյա թենիսիստն առավելության է հասել 6:2, 7:6 (7:3) հաշվով:

Երրորդ շրջանում Կարեն Խաչանովը կմրցի ֆրանսիացի Ժո-Ուիլֆրիդ Ցոնգայի հետ: Մեկնարկային մրցախաղում նա 6:2, 6:4 հաշվով ուժեղ էր գտնվել արգենտինացի Ռոցիո Օլիվոյից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում