13:11  ,  24 մայիսի, 2017

Էդգար Մանուչարյանը հանդիպել է Արտյոմ Սիմոնյանին (ֆոտո)

Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանն արձակուրդն անցկացնում է Եվրոպայում: 30-ամյա ֆուտբոլիստը հանդիպել է նաեւ շվեյցարական «Լե Մոնի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի հետ, ինչից հետո լուսանկար է հրապարակել Instagram-ում:

Հիշեցնենք, որ Էդգար Մանուչարյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու հունիսի 4-ին Երեւանում կայանալիք Սենթ Քիթս եւ Նեւիսի թիմի հետ ընկերական խաղին ու հունիսի 10-ին Պոդգորիցայում անցկացվելիք Չեռնոգորիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում