«Սանդերլենդի» նկատմամբ Անգլիայի առաջնության 38-րդ տուրի խաղում 5:1 հաշվով հաղթանակից հետո Պրեմյեր լիգայի չեմպիոն «Չելսին» Լոնդոնի «Ստեմֆորդ Բրիջ» ստադիոնում ստացել է չեմպիոնական գավաթը:
«Չելսին», տանելով 30-րդ հաղթանակն ավարտված առաջնությունում, բարելավեց Պրեմյեր լիգայում մեկ մրցաշրջանի ընթացքում տարած հաղթանակների քվի ռեկորդը: Նախորդ նվաճումը եւս պատկանում էր «Չելսիին», որը 2004-2005, 2005-2006 թվականների առաջնություններում տարել էր 29-ական հաղթանակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում