Թուրինի «Յուվենտուսը» պաշտպանեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը՝ առաջնության նախավերջին տուրում 3:0 հաշվով պարտության մատնելով «Կրոտոնեին»: Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը վերջին տուրից առաջ 88 միավորով անհասանելի դարձավ երկրորդ տեղում ընթացող «Ռոմայի» համար, որն ունի 84 միավոր:
«Յուվենտուսը» 35-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն, 6-րդ անգամ անընդմեջ:
Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» այս մրցաշրջանում նվաճել է նաեւ Իտալիայի գավաթը, իսկ հունիսի 3-ին Մադրիդի «Ռեալի» հետ կվիճարկի Չեմպիոնների լիգայի գավաթը:
Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր
«Յուվենտուս» - «Կրոտոնե»՝ 3:0
Մարիո Մանջուկիչ, 12, Պաուլո Դիբալա, 39, Ալեքս Սանդրո, 83
«Միլան» - «Բոլոնիա»՝ 3:0
Դեուլոֆեու, 69, Հոնդա, 73, Լապադուլա, 90
«էմպոլի» - «Ատալանտա»՝ 0:1
Ալեխանդրո Գոմես, 13
«Ջենոա» - «Տորինո»՝ 2:1
Լուկա Ռիգոնի, 32, Ջովանի Սիմեոնե, 54 – Լյայիչ, 89
«Սասուոլո» - «Կալյարի»՝ 6:2
Ֆրանչեսկո Մանիանելի, 7, Դոմենիկո Բերարդի, 12, Մատեո Պոլիտանո, 13, Ստեֆանո Սենսի, 34, Պիետրո Իեմելո, 56, Մատրի, 90 – Մարկո Սաու, 25, Արթուր Իոնիցա, 60
«Ուդինեզե» - «Սամպդորիա»՝ 1:1
Սիրիլ Տերո, 5 – Լուիս Մուրիել, 64, 11մ
Հեռացումներ. Ռոդրիգո Դե Պաուլ, 47, Դանիլո Լարանժերա, 65 – Լուիս Մուրիել, 65
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում