19:16  ,  14 մայիսի, 2017

Լյուիս Հեմիլթոնը՝ Բարսելոնայի Մեծ մրցանակի հաղթող

Ֆորմուլա-1-ի Իսպանիայի Մեծ մրցանակում հաղթեց «Մերսեդեսի» բրիտանացի արշավորդ Լյուիս Հեմիլթոնը: «Ֆերարիի» առաջատար Սեբաստիան Ֆետելը երկրորդն էր, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Դանիել Ռիկյարդոն «Ռեդ Բուլից»:

Ընդհանուր հաշվարկի առաջատարն է Սեբաստիան Ֆետելը, որն ունի 104 միավոր: Լյուիս Հեմիլթոնը 98 միավորով երկրորդն է, իսկ երրորդ տեղում գտնվող «Մերսեդեսի» ֆինն արշավորդ Վալտերի Բոտասը հավաքել է 63 միավոր:

Ֆորմուլա-1. Իսպանիայի (Բարսելոնա) Մեծ մրցանակ

1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») – 66 շրջան
2.
Սեբաստիան Ֆետել («Ֆերարի») +3,490
3.
Դանիել Ռիկյարդո («Ռեդ Բուլ») +75,820
4.
Սերխիո Պերես («Ֆորս Ինդիա»)+1 շրջան
5.
Էստեբան Օկոն («Ֆորս Ինդիա») +1 շրջան
6.
Նիկո Հյուլկենբերգ Ռենո») +1 շրջան
7.
Պասկալ Վերլյայն («Զաուբեր») +1 շրջան
8.
Կարլոս Սայս Տորո Ռոսո») +1 շրջան
9.
Դանիիլ Կվյատ («Տորո Ռոսո») +1 շրջան
10.
Ռոմեն Գրոժան («Հաաս») +1 շրջան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում