01:18  ,  13 մայիսի, 2017

Մխիթարյան. Երբ երեխա էի, կարող էի միայն երազել, որ մի օր դուրս կգամ մեծ եվրոպական եզրափակիչ (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ շնորհակալություն է հայտնել երկրպագուներին:

«Երբ երեխա էի, կարող էի միայն երազել, որ մի օր դուրս կգամ մեծ եվրոպական եզրափակիչ: Շնորհակալություն յուրաքանչյուրին, ով «Օլդ Տրաֆորդում» երեկ աջակցել է մեզ»,-Թվիթերում գրել է Մխիթարյանը՝ հրապարակելով մանկության տարիների լուսանկար Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնից:

Մայիսի 24-ին Ստոկհոլմում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի Ամստերդամի «Այաքսի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English