13:15  ,  4 մայիսի, 2017

Եվրոպայի առաջնություն. Վոլոդյա Ֆրանգուլյանն ու Գրիգոր Գրիգորյանը քառորդ եզրափակիչում են

Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երրորդ օրը Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ՝ Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ) ու Գրիգոր Գրիգորյանը (74 կգ):

Վոլոդյա Ֆրանգուլյանը մեկնարկել է 1/8 եզրափակիչից, որտեղ 5:4 հաշվով հաղթել է սլովակ Միկոլա Բոլոտնյուկին: Ֆրանգուլյանի հաջորդ մրցակիցը կլինի բուլղարացի Դիմիտար Իվանովը:

Գրիգոր Գրիգորյանը պայքարը սկսեց որակավորման փուլից՝ 10:1 հաշվով հաղթելով ավստրիացի Ամիրխան Վիսալիմովին: 1/8 եզրափակիչում Գրիգորյանը մրցեց լեհ Պյոտր Սոկալսկու հետ եւ առավելության հասավ 6:0 հաշվով: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը կմրցի վրացի Ավտանդիլ Կենտչաձեի հետ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության նախորդ 2 մրցումային օրերին Հայաստանի հավաքականից հանդես են եկել Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ), որոնք մեդալ չեն նվաճել:

Ազատ ոճի ըմբշամարտի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության վերջին օրը՝ մայիսի 5-ին, մեդալի համար կպայքարեն Հայաստանի վերջին 2 ներկայացուցիչները՝ Վալտեր Մարգարյանը (70 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս