Հուլիսի 15-17-ը Ավստրիայի Ֆելդեն քաղաքում կայացած պոկերի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Ղազարյանը զբաղեցրել է 4-րդ տեղը։ NEWS.am Sport-ին Vivaro Poker-ից տեղեկացրին, որ Հայաստանից առաջնությանը մասնակցել են Վլադիմիր Ղազարյանը,Նարեկ Ադոնցը եւ Սերոբ Օհանյանը:
Առաջնությանը մասնակցել են 600 խաղացողներ 43 երկրից։ Մրցանակային հիմնադրամը եղել է 271 հազար եվրո։ 4-րդ տեղը զբաղեցրած Վլադիմիր Ղազարյանի մրցանակը կազմել է 17 հազար 360 եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի
22:38 , 6 նոյեմբերի
21:53 , 6 նոյեմբերի 
20:58 , 6 նոյեմբերի
19:28 , 6 նոյեմբերի
18:42 , 6 նոյեմբերի 
18:00 , 6 նոյեմբերի
17:31 , 6 նոյեմբերի