11:06  ,  2 մայիսի, 2017

«Բոկա Խունիորսը» հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (ֆոտո)

«Բոկա Խունիորսը» Սարանդիի «Արսենալի» դեմ ֆուտբոլի Արգենտինայի առաջնության 22-րդ տուրի խաղից առաջ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մայիսի 1-ին կայացած հանդիպումից առաջ ցուցադրվել է «Եկեք բոլորս հիշենք Հայոց ցեղասպանությունը» գրությամբ պաստառ, փոխանցում է diarioarmenia.org.ar-ը:

Այդ խաղում «Բոկա Խունիորսը» տնային հաղթանակ է տարել 3:0 հաշվով եւ 48 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Սարանդիի «Արսենալի» ուրուգվահայ հարձակվող Խոակին Բոգոսյանը հայտավորված չի եղել խաղին:

Հիշեցնենք, որ «Բոկա Խունիորսը» նախկինում եւս հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում