23:50  ,  30 ապրիլի, 2017

Ռոնալդինյոյի մասնակցությամբ լավագույն դրվագները «Բարսելոնայի» եւ «Ռեալի» լեգենդների խաղում

Տեսանյութում ներկայացված են «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռոնալդինյոյի մասնակցությամբ լավագույն դրվագները կատալոնական ակումբի եւ Մադրիդի «Ռեալի» անցյալի աստղերի միջեւ ընկերական խաղում: Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած խաղում «Բարսելոնան» հաղթել էր 3:2 հաշվով, իսկ Ռոնալդինյոն դարձել էր 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ 37-ամյա բրազիլացին դեռ չի ավարտել կարիերան: Ռոնալդինյոյի նախորդ ակումբը եղել է բրազիլական «Ֆլումինենսեն», որից նա հեռացել է 2015-ի սեպտեմբերին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում