20:48  ,  30 ապրիլի, 2017

«Փյունիկը» եւ «Բանանցը» ոչ ոքի խաղացին

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 25-րդ տուրի վերջին խաղում «Փյունիկն» Ավանի ֆուտբոլային ակադեմիայում ընդունեց «Բանանցին»: Գրանցվեց գոլազուրկ ոչ ոքի:

«Փյունիկը» 37 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Բանանցը» 21 միավորով 5-րդն է:

Հայաստանի առաջնության առաջատարն է 51 միավոր վաստակած «Ալաշկերտը», որից 2 միավոր հետ է «Գանձասար-Կապանը»: Լավագույն եռյակը եզրափակող «Շիրակն» ունի 43 միավոր:

Հայաստանի առաջնություն, 25-րդ տուր

Ապրիլի 30

«Փյունիկ» - «Բանանց»՝ 0:0

Ապրիլի 29

«Գանձասար-Կապան» - «Շիրակ»՝ 3:2

Լուբամբա Մուսոնդա, 17, Կլաուդիր Ջունիոր, 62, Վալմերսոն, 83 - Ռումյան Հովսեփյան, 41, 11մ, Մուսա Բակայոկո, 56

«Ալաշկերտ» - «Արարատ»՝ 3:1

Արտակ Եդիգարյան, 17, 54, 11մ, Զավեն Բադոյան, 90+3 - Սերգեյ Մկրտչյան, 13

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով