13:42  ,  28 ապրիլի, 2017

Անչելոտին «Բավարիան» կգլխավորի նաեւ հաջորդ մրցաշրջանում

Մյունխենի «Բավարիայի» ղեկավարներից Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտնել է, որ Կարլո Անչելոտին թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում մնալու է նաեւ հաջորդ մրցաշրջանում:

«Նման բան չենք անի, եւ թույլ չենք տա, որպեսզի մամուլը ճնշում գործադրի մեր վրա: Մենք միշտ հանգիստ ենք աշխատում, եւ դա ունենում է իր արդյունքները: Անչելոտիի թեման պետք չէ քննարկել»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ «Բավարիան» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում չէր կարողացել հաղթահարել Մադրիդի «Ռեալի» արգելքը, իսկ Գերմանիայի Գավաթի կիսաեզրափակիչում պարտվել էր Դորտմունդի «Բորուսիային» եւ լքել պայքարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում