«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում բելգիական «Անդերլեխտի» դարպասը խփած գոլն ու հաղթանակը:
«Ինչպիսի դրամա էր այս երեկո: Եվս մեկ քայլ մոտեցանք Եվրոպայի լիգայի եզրափակիչին: Ուրախ եմ հաղթանակի ու խփածս գոլի համար: Ինչպիսի գոլ խփեց Մարկուս Ռեշֆորդը»,- ֆեյսբուքյան էջում գրել է 28-ամյա Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած խաղում անգլիական ակումբը 2:1 հաշվով հաղթել էր լրացուցիչ ժամանակում: Խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը, որն «Անդերլեխտի» դարպասը գրավել էր նաեւ առաջին խաղում: Դա Հենրիխ Մխիթարյանի 5-րդ գոլն էր Եվրոպայի լիգայի այս մրցաշարում, որում նա անցկացրեց 8-րդ հանդիպումը:









Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:14 , 15 նոյեմբերի
19:51 , 15 նոյեմբերի
18:50 , 15 նոյեմբերի
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի