Ամերիկացի թենիսիստուհի, աշխարհի երկրորդ ռակետ Սերենա Ուիլյամսը սոցիալական ցանցերում հրապարակած լուսանկարով եւ «20 շաբաթ» գրառումով հայտնել է հղիության մասին: «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթողը 2016թ. դեկտեմբերին ամուսնության առաջարկ էր ստացել ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանից:
1983թ. ապրիլի 24-ին ծնված Ալեքսիս Օհանյանը «Առանց նրանց թույլտվության» բեստսելերի հեղինակն է: 2008 թվականին Օհանյանի հիմանդրած breadpig.myshopify.com-ի հասույթի մեծ մասը հատկացվում է բարեգործության:
2010 թվականին Օհանյանն առաջին անգամ այցելել է Հայաստան եւ կազմակերպել TEDx Yerevan առաջին սեմինարը: Օհանյանի հայրը ծնվել է ԱՄՆ-ում, հայրական պապը Արեւմտյան Հայաստանի Խարբերդից է, տատը՝ Բիթլիսից: Ալեքսիսի մայրը գերմանացի է:
35-ամյա Սերենա Ուիլյամսը միակն է թենիսի պատմության մեջ, որը նվաճել է կարիերայի «Ոսկե սաղավարտ»՝ դառնալով «Մեծ սաղավարտի» բոլոր մրցաշարերի հաղթող եւ Օլիմպիական խաղերի չեմպիոն մենախաղում եւ զուգախաղում: Սերենա Ուիլյամսը կարիերայի ընթացքում միայն մրցանակային պարգեւավճարներից ստացել է 81.7 միլիոն դոլար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:21 , 21 սեպտեմբերի 
12:53 , 21 սեպտեմբերի
10:05 , 21 սեպտեմբերի
09:07 , 21 սեպտեմբերի
01:04 , 21 սեպտեմբերի
00:57 , 21 սեպտեմբերի
00:48 , 21 սեպտեմբերի 
00:25 , 21 սեպտեմբերի
23:33 , 20 սեպտեմբերի 
22:27 , 20 սեպտեմբերի