22:11  ,  16 ապրիլի, 2017

ԲՄԱ-ն՝ Գագարինի Գավաթի հաղթող

Սանկտ Պետերբուրգի ԲՄԱ-ն պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց Հոկեյի մայրցամաքային լիգայի չեմպիոնի տիտղոսը:

Գագարինի Գավաթի եզրափակիչ շարքի 5-րդ խաղում պետերբուրգցիները 5:3 առավելության հասան Մագնիտոգորսկի «Մետալուրգի» նկատմամբ՝ շարքի հաշիվը դարձնելով 4:1:

Փլեյ-օֆֆի ամենաարժեքավոր հոկեյիստ ճանաչվեց Մագնիտոգորսկի «Մետալուրգի» դարպասապահ Վասիլի Կոշեչկինը:

Հիշեցնենք, որ ԲՄԱ-ն Գագարինի Գավաթում հաղթել էր նաեւ 2015 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում