22:48  ,  10 ապրիլի, 2017

Վարուժան Հակոբյանը երրորդն է ԱՄՆ-ի առաջնությունում

Շախմատի ԱՄՆ-ի առաջնությունում ամերիկահայ Վարուժան Հակոբյանը գրավել է երրորդ տեղը: Նա Հիկարու Նակամուրայի եւ Ֆաբիանո Կարուանայի հետ վաստակել է 6.5 միավոր: Չեմպիոնի տիտղոսը թայ-բրեյքում վիճարկում են Ուեսլին Սոն ու Ալեքսանդր Օնիշչուկը, որոնք 11 տուրից հետո վաստակել են 7-ական միավոր:

Կանանց առաջնությունում Տաթեւ Աբրահամյանը վաստակել է 5.5 միավոր եւ գրավել է 9-րդ տեղը: Առաջին տեղը միանձնյա գրավել է Սաբինա Ֆոյսորը՝ 8 միավոր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով