09:03  ,  9 ապրիլի, 2017

UFC 210. Գեղարդ Մուսասին հաղթեց երկրորդ ռաունդում

ԱՄՆ-ի Բաֆալո քաղաքում տեղի ունեցած UFC 210 խառը մենամարտերի մրցաշարում Հոլանդիան ներկայացնող հայ մարտիկ Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) տեխնիկական նոկաուտով հաղթել է ամերիկացի Քրիս Վայդմանին:

Միջին քաշային կարգի մենամարտում 31-ամյա հայ մարտիկը 32-ամյա ամերիկացուն պարտության է մատնել արդեն երկրորդ ռաունդում:

Քրիս Վայդմանը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց: Նա UFC-ի նախկին չեմպիոն է եւ տիտղոսը նվաճել էր 2013-ին: Ամերիկացին խառը մենամարտերում անցկացրել էր 15 մենամարտ, տարել 13 հաղթանակ: 2016-ին նա անցկացրել է մեկ մենամարտ եւ նոկաուտով պարտվել կուբացի Յոել Ռոմերոյին:

Գեղարդ Մուսասին նախորդ մարտն անցկացրել էր նոյեմբերի 20-ին, երբ նոկաուտով հաղթանակ էր տարել ջամայկացի Յուրայ Հոլի դեմ ռեւանշ մենամարտում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում