12:12  ,  3 ապրիլի, 2017

Տիգրան Բարսեղյանը նպաստել է «Վարդարի» հաղթանակին

Ֆուտբոլի Մակեդոնիայի առաջնության 24-րդ տուրում «Վարդարը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Ռաբոտնիչկիին»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը դաշտի տերերի մեկնարկային կազմում խաղացել է 61 րոպե եւ մասնակցել առաջին գոլի գրոհին: Վնասվածքից վերականգնվող Հովհաննես Համբարձումյանը չի հայտավորվել «Վարդարի» կազմում:

«Վարդարը» 56 միավորով առաջատարն է եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Շկենդիայից»:

Տեսանյութում Բարսեղյանի մասնակցությամբ գոլային գրոհը՝ 2:50-ից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում