13:40  ,  1 ապրիլի, 2017

4 գոլ խփած հայ հարձակվողը շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել ԱՄՆ-ում

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Գեւորգ Կարապետյանը ճանաչվել է ԱՄՆ-ի United Soccer League (USL) առաջնության շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:

Երեւանի «Արարատի» ու «Բանանցի» նախկին հարձակվողը «Հայգլանդերս» ակումբի կազմում պոկերի հեղինակ է դարձել «Կալ Արսենալի» դեմ խաղում, որն ավարտվել է 4:1 հաշվով: Կարապետյանը խաղադաշտում անցկացրել է 90 րոպե, փոխանցում է USL-ի մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով