21:15  ,  25 մարտի, 2017

Կարեն Դոխոյան. Այս խաղի ֆավորիտը Հայաստանի հավաքականն է

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Կարեն Դոխոյանը խոսել է Ղազախստանի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպման մասին:

«Լինելու է բարդ խաղ, քանի որ 2 թիմերն էլ խաղալու են հաղթանակի համար: Այս պահին ֆավորիտը Հայաստանի հավաքականն է, քանի որ խաղալու է տանը եւ ունի հոգեբանական առավելություն նախորդ խաղում տարած հաղթանակի շնորհիվ: 2 թիմերն էլ հաղթանակի դեպքում կունենան աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու շանս: Կարծում եմ՝ հավաքականի գլխավոր մարզիչը կատարել է ճիշտ որոշում եւ թիմ հրավիրել լավագույններին:

Հիշում եմ թիմերի միջեւ նախորդ խաղը 2007-ին: Մեր թիմը լավ էր խաղում, ուներ առավելություն, բայց մի քանի գոլային պահեր կորցնելուց հետո պատժվեց:

Այս խաղում կանխատեսում եմ Հայաստանի հավաքականի հաղթանակը 1:0 հաշվով: Ինչ վերաբերում է ինձ, այժմ ես մարզական տնօրեն եմ աշխատում ֆուտբոլային գործակալությունում»,- Դոխոյանի խոսքը մեջբերում է sports.kz-ն:

Հայաստան - Ղազախստան խաղը կկայանա մարտի 26-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում