Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը նվաճել է հաղթողի կոչումը օղակի վարժությունում՝ 15.133 միավոր: Վահագն Դավթյանը գրավել է չորրորդ տեղը:
Արթուր Դավթյանը գրավել է երրորդ տեղը մարմնամարզական նժույգի վարժություններում՝ 14.066 միավոր: Եզրափակիչում նա առաջ է թողել հունգարացի Կրիստիան Բերկիին (14.933) եւ չինացի Ռոուտեն Սիաոյին (14.800):
Ազատ վարժությունների եզրափակիչում Արթուր Դավթյանը գրավել է չորրորդ տեղը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում