«Բարսելոնայի» եւ «Վալենսիայի» միջեւ Պրիմերայի 28-րդ տուրի հանդիպման գլխավոր մրցավար Խոսե Հերնանդես Հերնանդեսը մոռացել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի դեղին քարտի մասին նշել խաղի արձանագրությունում, հաղորդում է Marca-ն:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովը հայտնաբերել է, որ Մեսիի՝ 86-րդ րոպեին ստացած դեղին քարտը բացակայում է խաղի արձանագրությունից: Դա Արգենտինայի հավաքականի ավագի 5-րդ դեղին քարտն էր այս մրցաշրջանում, ինչի պատճառով նա պետք է բաց թողնի «Գրանադայի» դեմ Իսպանիայի առաջնության հաջորդ տուրի խաղը:
«Վալենսիային» կատալոնական ակումբը հաղթել էր 4:2 հաշվով, իսկ Մեսին դարձել էր դուբլի հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
22:42 , 23 հոկտեմբերի 
20:58 , 23 հոկտեմբերի
20:01 , 23 հոկտեմբերի
19:34 , 23 հոկտեմբերի
19:07 , 23 հոկտեմբերի 
18:03 , 23 հոկտեմբերի 
17:35 , 23 հոկտեմբերի
17:01 , 23 հոկտեմբերի
16:14 , 23 հոկտեմբերի
15:35 , 23 հոկտեմբերի