«Մանչեսթեր Յունայթեդն» ամռանը հավաք է անցկացնելու ԱՄՆ-ում, իսկ հուլիսի 17-ին անգլիական ակումբն ընկերական խաղում մրցելու է «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ: Ամերիկյան ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է այդ հանդիպման մասին:
«Ռեալ Սոլթ Լեյքի» եւ երկրպագուների համար միշտ էլ հաճելի է ընդունել եվրոպական առաջատար ակումբների, հատկապես՝ «Մանչեսթեր Յունայթեդին», որը ֆուտբոլի պատմության մեծագույն թիմերից է: Սպասվում է հետաքրքրիր դիմակայություն»,- Յուրա Մովսիսյանի խոսքը մեջբերում է «Ռեալ Սոլթ Լեյքի» կայքը:
ԱՄՆ-ում «Մանչեսթեր Յունայթեդն» անցկացնելու է 5 ընկերական հանդիպում՝ մրցելով նաեւ «Մանչեսթեր Սիթիի», Մադրիդի «Ռեալի», կատալոնական «Բարսելոնայի» ու ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:07 , 2 սեպտեմբերի
19:40 , 2 սեպտեմբերի
19:02 , 2 սեպտեմբերի
18:04 , 2 սեպտեմբերի
17:36 , 2 սեպտեմբերի
17:04 , 2 սեպտեմբերի
16:20 , 2 սեպտեմբերի 
16:03 , 2 սեպտեմբերի
15:09 , 2 սեպտեմբերի
14:11 , 2 սեպտեմբերի