13:02  ,  22 մարտի, 2017

Յուրա Մովսիսյանը հետաքրքրիր դիմակայություն է սպասում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդն» ամռանը հավաք է անցկացնելու ԱՄՆ-ում, իսկ հուլիսի 17-ին անգլիական ակումբն ընկերական խաղում մրցելու է «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ: Ամերիկյան ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է այդ հանդիպման մասին:

«Ռեալ Սոլթ Լեյքի» եւ երկրպագուների համար միշտ էլ հաճելի է ընդունել եվրոպական առաջատար ակումբների, հատկապես՝ «Մանչեսթեր Յունայթեդին», որը ֆուտբոլի պատմության մեծագույն թիմերից է: Սպասվում է հետաքրքրիր դիմակայություն»,- Յուրա Մովսիսյանի խոսքը մեջբերում է «Ռեալ Սոլթ Լեյքի» կայքը:

ԱՄՆ-ում «Մանչեսթեր Յունայթեդն» անցկացնելու է 5 ընկերական հանդիպում՝ մրցելով նաեւ «Մանչեսթեր Սիթիի», Մադրիդի «Ռեալի», կատալոնական «Բարսելոնայի» ու ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News